Գիտությունների ազգային ակադեմիան նախագահ է ընտրում |1lurer.am|
16:55 - 28 հունիսի, 2021

Գիտությունների ազգային ակադեմիան նախագահ է ընտրում |1lurer.am|

1lurer.am: Գիտությունների ազգային ակադեմիան նախագահ է ընտրում: Ընտրություններն անցնում են երկու փուլով:

Ակադեմիայի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու՝ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Աշոտ Սաղյանը և ակադեմիայի նախագահության անդամ Էդուարդ Ղազարյանը: Ակադեմիայի կանոնադրության համաձայն՝ նախագահի պաշտոնում ընտրված կհամարվի ձայների պարզ մեծամասնություն՝ 50+1 ձայն հավաքած թեկնածուն:

Առաջին փուլում թեկնածուներից Աշոտ Սաղյանը հավաքել է 32 ձայն, Լենսեր Աղալովյանը՝ 29, Էդուարդ Ղազարյանը՝ 27 ձայն:

Ըստ կանոնոնադրության՝ երկրորդ փուլում քվեարկությունն անցկացվում է առավելագույն ձայն հավաքած թեկնածուի համար, չընտրվելու դեպքում նշանակվելու է նոր ընտրություն: Բացի նախագահից՝ կընտրվեն նաև փոխնախագահ և ակադեմիկոս-քարտուղար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել