Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածի չեզոք գոտում hրդեհ է բռնկվել
21:55 - 28 հունիսի, 2021

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածի չեզոք գոտում hրդեհ է բռնկվել

 Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 28-ին, ժամը 17։55-ին ահազանգ է ստացել, որ Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում և Սևքար գյուղի արոտավայրերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել