Միանշանակ է, որ ՌԴ սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան |tert.am|
09:38 - 29 հունիսի, 2021

Միանշանակ է, որ ՌԴ սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Որևէ մեկը չի մոռացել սահմանային իրավիճակի մասին, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հարցազրույցի ընթացքում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հույս ունենք, որ հնարավորինս շուտ կարգավորվելու է, կարելի է ասել կարգավորման գործըթնաց է սկսել։ Սկսվել է, բայց այստեղ կա Ադրբջանի գործոնը և չենք կարող ասել, թե Ադրբեջանն ինչպիսի վարքագիծ կդրսևորի։ Միանշանակ է, որ Ռուսաստանի սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով, ադրբեջանցիները դուրս  են գալու ՀՀ սուվերեն տարածքից և խնդիրը կարգավորվելու է»,- ասաց նա և նշեց, որ դիվանագիտական ճանապարհով գնում են լուծման, լուծման ճանապարհին են։

«Ի դեպ այդ ներխուժման նպատակը ՀՀ ընտրությունների վրա ազդելն է, և ընտրություններից հետո արդեն ինտեսիվ գործընթաց է սկսվել, որ կարգավորենք»,–ասաց նա և նշեց, որ ադրբեջանցիները կամաց–կամաց գնում են։

Առավել մանրամասն՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել