Միակ քաղաքական պրոցեսը, որտեղ «Լուսավոր Հայաստանը» պարտվեց, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Էդմոն Մարուքյան
 |armtimes.com|
19:27 - 29 հունիսի, 2021

Միակ քաղաքական պրոցեսը, որտեղ «Լուսավոր Հայաստանը» պարտվեց, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Էդմոն Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստանը» հիմնադրման օրվանից բոլոր քաղաքական պրոցեսներում միշտ հաջողություն է արձանագրել: Միակ պրոցեսը, որտեղ պարտվել է, եղել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Այս մասին ԼՀԿ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն

«Մենք արձանագրում ենք մեր պարտությունը և հստակ ընդունում ենք դա: Միակ պրոցեսը, որտեղ մենք պարտվել ենք, դա վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որին մենք զոհաբերել ենք մեր ունեցած ժամկետները,  մանդատները՝ հանուն երկրի կայունության, որը վերականգնված է, բայց հարաբերական անդորրի  է նման, քանի որ արտաքին մարտահրավերները չեն վերացել, և  մնում են արդիական»,-ասաց Մարուքյանը:

Անկախ ընտրության արդյունքներից, ըստ Էդմոն Մարուքյանի, «Լուսավոր Հայաստանը» մնալու է Հայաստանի քաղաքական կյանքում շատ լուրջ դերակատար, կուսակցությունը որպես մասնակցային ուժ միշտ մասնակցել է և մասնակցելու է գործընթացներին: Նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին:

 «Սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ կապված իմ տեսլականը հետևյալն է. որտեղ մենք կունենանք ուժեղ թիմեր և նրանք կորոշեն, որ ուզում եմ մասնակցեն ընտրություններին, կուսակցական կենտրոնական  ամբողջ ներուժը կպաշտպանի այդ թիմերի առաջարկը յուրաքանչյուր համայնքում: Դա կլինի 2-րդ, 3-րդ քաղաքում, խոշորացված համայնքում կամ փոքր համայնքում, դա արդեն առանձին քննարկման առարկա կդառնա»,-ասաց Մարուքյանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել