Սամվել Ալեքսանյանի և Դավիթ Սեդրակյանի ընկերությունները բավարարում են նորացված չափանիշներին. Վահան Քերոբյանը՝ 2 ընկերություններին տրամադրվող արտոնությունների մասին |tert.am|
14:33 - 01 հուլիսի, 2021

Սամվել Ալեքսանյանի և Դավիթ Սեդրակյանի ընկերությունները բավարարում են նորացված չափանիշներին. Վահան Քերոբյանը՝ 2 ընկերություններին տրամադրվող արտոնությունների մասին |tert.am|

tert.am: Մասքատուրքը գնում է ԵԱՏՄ բյուջե, վերջերս, եթե հիշում եք, մենք խիստ սահմանափակել ենք արտոնությունների տրամադրման կարգը և ձևը: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ հանրության համար չզեկուցվող 2 նախագծի մասին, որով Կառավարությունը որոշում կայացրեց գործարարներ Սամվել Ալեքսանյանին և Դավիթ Սեդրակյանին պատկանող ընկերություններին արտոնություններ տալ, Ալեքսանյանի ընկերությանը՝ 106 մլն դրամի, Սեդրակյանի ընկերությանը՝17մլն դրամի չափով:

«Փորձել ենք սահմանափակել այդ արտոնությունների տրամադրումը միայն սարքավորումների մասով և միայն այնպիսի հումքի մասով, որը մեծամասամբ արտահանվելու է, ներքին շուկայում սպառման տեսանկյունից աշխատում ենք այնպես անել, որ չտուժի մրցակցությունը և լինեն նույն պայմանները, հումքի արտահանման մասով ենք օգնում, իսկ այդ տեսանկյունից 2 ընկերությունները լիովին բավարարում են նորացված չափանիշներին»,- ասել է Քերոբյանը:

Նախարարը նշել է՝ աշխատում են օրենքի սահմաններում, և եթե որևէ ընկերության պետք է արտոնություններ տալ, տալիս են. «Այսինքն մեր գործողությունների տրամաբանությունը ոչ թե մեկին ճնշելն է կամ օգնելը, այլ գործելը օրենքի սահմաններում»:

Քերոբյանը նշել է, որ շատ արտոնություններ են տալիս տարբեր ընկերություններին, բայց կոնկրետ այս արտոնությունը տրվում է հումքի համար, որը արտահանվելու է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել