«Իմ քայլը» չի արձագանքել Արցախի օկուպացված տարածքների վերաբերյալ հայտարարության նախագիծը արտահերթ նստաշրջան ներառելու առաջարկին |hetq.am|
16:50 - 01 հուլիսի, 2021

«Իմ քայլը» չի արձագանքել Արցախի օկուպացված տարածքների վերաբերյալ հայտարարության նախագիծը արտահերթ նստաշրջան ներառելու առաջարկին |hetq.am|

hetq.am: «Իմ քայլը» խմբակցությունը չի արձագանքել անկախ  պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի, Աննա Գրիգորյանի և Թագուհի Թովմասյանի խնդրանքին` արտահերթ նիստի օրակարգում ներառել նաև «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման և ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին» հայտարարության նախագիծը:

Նախագծի հեղինակներն այսօր հրավիրված ճեպազրույցին ասացին, որ գրավոր նամակով դիմել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` խնդրելով այդ հարցը ևս ներառել արտահերթ նստաշրջանի օրակարգում, սակայն Միրզոյանը պատասխան նամակով տեղեկացրել է, որ վերջիններս պետք է դիմեն ԱԺ արտահերթ նստաշրջան նախաձեռնող պատգամավորների խմբին և «Իմ քայլը» խմբակցությանը:

Պատգամավորներն այդպես էլ վարվել են, սակայն այդպես էլ որևէ արձագանք չեն ստացել, ինչի հետևանքով հայտարարությունը չի ներառվել նստաշրջանի օրակարգում: Սոֆիա Հովսեփյանի գնահատմամբ` խորհրդարանական մեծամասնությունն այդ քայլով հերթական անգամ անտեսում է Արցախի կարգավիճակի հարցը: Նա ընդգծեց, որ հայտարարության տեքստը համաձայնեցվել է Արցախի խորհրդարանի հետ, ինքնանպատակ չի եղել,եղել է նաև Հայաստանի ԱԳՆ-ի և ՊՆ-ի համաձայնությունը:

Թագուհի Թովմասյանն էլ հավելեց, որ Հայաստանը որպես պետություն պետք է որևէ փաստաթղթով արձանագրի, որ Արցախն օկուպացված է, նրա համար անհասկանալի է, թե ինչու է գործող իշխանությունը խուսափում այդ փաստն արձանագրել:

«Եթե չենք ընդունում, որ Շուշին, Հադրութը օկուպացված են, աշխարհից ինչ ենք ակնկալում»,-ասաց Թովմասյանը:

Նշենք, որ ըստ այդ հայտարարության` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Արցախյան հիմնահարցի լուծում չէ, այլ՝ զինադադարի ռեժիմի պահպանման և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտմամբ Արցախին պարտադրված հերթական պատերազմի արդյունքում ստորագրված հրադադարի հայտարարություն։

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել