«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի իրենց դիմումի քննությանը |hetq.am|
16:17 - 02 հուլիսի, 2021

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի իրենց դիմումի քննությանը |hetq.am|

hetq.am: «Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 2021 թվականի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին այսօր կազմակերպված ճեպազրույցին հայտարարեց դաշինքնի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ իրենք վիճարկում են ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունն ու օրինականությունը, ինչպես նաև որոշման հիմքում դրված փաստական տվյալները։

Նրա խոսքով՝ սահմանադրական դատարանը նշված դիմումը քննության առարկա է դարձնելու և՛ քանակական խախտումների մասով, այսինքն՝ քվեարկության օրվա վերաբերյալ խնդիրների, և՛ որակական առումով, ինչը ըստ Վարդևանյանի՝ վերաբերում է մայիսի 10-ից առաջացած խնդիրների խմբին։ ՍԴ մուտքագրված դիմումը բաղկացած է 12 կետից։

Արամ Վարդևանյանը հայտնեց, որ ներկայացրել են մի շարք ապացույցներ ընտրախախտումների մասին, ինչպես նաև 109 ընտրատեղամասերի արդյունքների իրենց վերլուծությունը, ինչը վերաբերում է 88 հազար ձայնի, որոնցից 4 հազար ձայնի մասով «Հայաստան» դաշինքն արձանագրել է, որ ընտրատեղամասում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ։

«Հարցերից մեկն էլ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի ինստիտուտին, երբ վերջինս հրաժարական է տալիս։ Մենք մի պարզ շղթա ենք բացահայտել․ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակն այդպես պահպանելը՝ ի հակադրումն իրավաբանական հանրության մեծամասնության կարծիքին, որ վարչապետը հրաժարական տալուց հետո չի կարող մնալ պաշտոնակատար։ Բոլոր դեպքերում այդ կարգավիճակը պահպանվեց մեկ նպատակով՝ վարչական ռեսուրսի չարաշահման։ Եվ մենք այս շղթան ևս հստակ կերպով բացահայտել ենք»,- ասաց Վարդևանյանը։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ խնդիրներից մեկն էլ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործված ատելության խոսքն էր։ Ըստ Վարդևանյանի՝ ագրեսիվ հռետորաբանությունը կարող է տեղավորվել խոսքի ազատության տրամաբանության մեջ, սակայն Նիկոլ Փաշինյանը կողմից կիրառվել է աննախադեպ ծավալի ատելության խոսք։

Վարդևանյանի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքը դիմումի հետ մեկտեղ գրություն-միջնորդություն է ներկայացրել՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ դիմումի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ, քանի որ ըստ Արամ Վարդևանյանի՝ Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ՝ կոնկրետ գործով հանդես է եկել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի և Սեյրանի Օհանյանի։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել