Անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում ենք բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին․ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ
13:35 - 03 հուլիսի, 2021

Անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում ենք բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին․ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ  գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին:

Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետևել, որ պատվաստվի պատվաստման ենթակա ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաև իրենց ստորագրություններով:

Նշենք նաև, որ խոշոր և մանր եղջերավորների շրջանում սիբիրախտի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վանևան և Տորֆավան համայնքներում հունիսի 24-25-ը, ինչպես նաև Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում հուլիսի 1-ին:

Ցանկացած հարցի ու բողոքների դեպքում կարող եք զանգահարել 012595939 հեռախոսահամարին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել