Ղրղզստանն առաջարկում է համագործակցության նոր ձևաչափ Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրների միջև |hetq.am|
16:10 - 03 հուլիսի, 2021

Ղրղզստանն առաջարկում է համագործակցության նոր ձևաչափ Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրների միջև |hetq.am|

hetq.am: Ղրղզստանն առաջարկում է ստեղծել Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս միջտարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ռուսլան Կազակբաևը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը լրացնել բաց թողնված հնարավորությունները և հաստատել ռազմավարական գործընկերության հարաբերություններ։ Մենք հանդես ենք գալիս մոտ ապագայում «5+3» ձևաչափով՝ Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս միջտարածաշրջանային համագործակցության ստեղծման օգտին»,- ընդգծել է Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

«5+3» ձևաչափ ասելով Կազակբաևն ի նկատի ունի Կենտրոնական Ասիայի հինգ և Հարավային Կովկասի երեք երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։ Ավելի վաղ, Թուրքիան ու Ադրբեջանն էլ առաջարկել էին Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափը, որը ներառելու էր Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը։ Իրանը տվել էր իր համաձայնությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել