Անհրաժեշտ է, որ կարողանանք ավելի մատչելի և մասսայական դարձնել ոռոգման արդիական տեխնոլոգիաները. Արման Խոջոյան
17:33 - 03 հուլիսի, 2021

Անհրաժեշտ է, որ կարողանանք ավելի մատչելի և մասսայական դարձնել ոռոգման արդիական տեխնոլոգիաները. Արման Խոջոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ ոռոգման գործընթացում ներգրավված շուրջ երկու տասնյակ կապալառուների, արտադրողների, մատակարարների և ֆերմերների հետ քննարկել է ոռոգման համակարգերի արդիականացման, պետական աջակցության ծրագրերի ընդլայնման, ոռոգման համակարգերի ներդրման և առավել կիրառելի դարձնելու առկա խոչընդոտները հաղթահարելու հնարավոր ուղիները։
 
«Շատ եմ կարևորում Հայաստանում ոռոգման համակարգերի առավել մասսայական կիրառելիությունը։ Կլիմայական փոփոխություններով պայմանավորված՝ բարձր ջերմաստիճանի պատճառով ջրօգտագործման, ոռոգման գործընթացում խնդիրներ միշտ էլ կարող են առաջանալ։
 
Անհրաժեշտ է, որ մենք կարողանանք ադապտացվել, ավելի մատչելի և մասսայական դարձնել ոռոգման արդիական տեխնոլոգիաները և ապահովել դրանց կիրառելիությունը մեր իրականության մեջ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Խոջոյանը:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել