Եթե ՃՈ-ն լավ ավանդույթներ ունենար, հանրության աչքերում ՃՈ էկիպաժը թշնամի չէր դիտվի․ Դանիել Իոաննիսյան
22:31 - 03 հուլիսի, 2021

Եթե ՃՈ-ն լավ ավանդույթներ ունենար, հանրության աչքերում ՃՈ էկիպաժը թշնամի չէր դիտվի․ Դանիել Իոաննիսյան

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը այսօր հայտարարել է, որ «Ճանապարհային ոստիկանությունը կատարելագործման նոր փուլում է` վերակազմավորվելով պարեկային ծառայության, որը, համոզված եմ, նույնպես լավագույն ավանդույթների ու զարգացման գործընթացի կրողը կլինի»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։

«Արդեն մի տարի է, ինչ բոլորով (ՀԿ-ներ, արդարադատության նախարարություն, վարչապետ և այլն) փորձում ենք հանրությանը բացատրել, որ նոր պարեկային ծառայությունը համարյա աղերս չունի ճանապարհային ոստիկանության հետ։

Ծառայողների 90+ տոկոսը այլ են, կրթությունը այլ է, գործառույթները բավականին տարբերվում են, իսկ դրվածքը ընդհանրապես հակառակն է։ Ճանապարհային ոստիկանության այդ ի՞նչ ավանդույթներ է հիշատակում գնդապետ Ղազարյանը։ Հանրության աչքերում դրանք են կաշառակերությունը, թփերի մեջ պաղկված մարդկանց բռնելը ու տուգանքների կատարման ենթակա պլանները։ Այս ավանդույթները որևէ կապ չունեն նոր պարեկային ծառայության հետ։

Եթե Ճանապարհային ոստիկանությունը լավ ավանդույթներ ունենար` հանրության աչքերում ՃՈ էկիպաժը թշնամի չէր դիտվի ու ճանապարհներին վարորդները իրար իշմար չէին անին, բարեփոխման համար էլ պետք չէր լինի այդ ծառայությունը լուծարել։ Այսպիսի հայտարարություններով ոստիկանության պետը պարզապես խանգարում է քաղաքացի-ոստիկան հարաբերությունների «ռեստարտին»... Իսկ դա ռեֆորմի ամենակարևոր բաղադրիչն է։

Հ.Գ. Ես վաղուց էի նկատել, որ Վահե Ղազարյանը առանձնապես երջանիկ չէ փարեփոխումներով։ Բայց դա առանձին քննարկման հարց է»,- գրել է նա։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել