Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ
14:09 - 05 հուլիսի, 2021

Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահամնադրության օրվա առթիվ: 
 
«Մեր երկրի Մայր օրենքով սահմանադիրը` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, անփոփոխելիորեն սահմանել է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:
 
Արժեքները, որոնք ընկած են այս ձևակերպումների հիմքում, մարմնավորում են մեր ժողովրդի դարավոր նվիրական երազանքներն ու իղձերը, ազատության համար մղած պայքարը։
 
Այժմ, դաժան փորձություններից և արհավիրքներից հետո մեր ժողովուրդն իրավունք և ինչ֊որ իմաստով նաև պարտավորություն ունի վերածնվելու և կրկին կառուցելու իր երջանիկ ապագան, ապացուցելու, որ այդ արժեքները սրբազան են, անքննելի և անսակարկելի, իսկ մեր պետականության ընթացքը` անկասելի։
 
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել