Հայտնի է ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության օրը
16:09 - 05 հուլիսի, 2021

Հայտնի է ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության օրը

Սահմանադրական դատարանը հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումները կքննարկի հուլիսի 9-ին: Ինչպես հաղորդում  Սահմանադրական դատարանի կայքը, նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին:

Սահմանադրական դատարանը որոշել է միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Բոլոր դիմումները միավորված կքննվեն նույն նիստում: Միավորված գործով զեկուցող է նշանակվել  ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել