Չեխիայում չորս մարդ Է վիրավորվել կենսավառելիքի արտադրության գործարանում պայությունի հետեւանքով |armenpress.am|
11:08 - 06 հուլիսի, 2021

Չեխիայում չորս մարդ Է վիրավորվել կենսավառելիքի արտադրության գործարանում պայությունի հետեւանքով |armenpress.am|

armenpress.am: Չեխիայի հյուսիս - արեւմուտքի Ուստեցկի երկրամասում հուլիսի 6-ին չորս մարդ Է վիրավորվել Լովոսիցե քաղաքի կենսավառելքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է Չեխիայի հեռուստատեսությունը:

Տուժածներից մեկը ծանր վերքեր Է ստացել եւ հիվանդանոց Է տեղափոխվել փրկարաների ուղղաթիռով: Մետաղաթերթերի կույտերը, որոնք կազմել են արտադրամասերից մեկի կառուցվածքը, տասնյակ մետրերով հեռու են նետվել: Դրանք փակել են, մասնավորապես, երկաթուղու հատվածը, որն անցնում Է գործարանի տարածքի մերձակայքով: Այնտեղ գնացքների երթեւեկությունը դադարեցված Է:

Պայթյունը տեղի Է ունեցել Preol ընկերությանը պատկանող գործարանի տարածքում: Ընկերությունը Չեխիայում կենսավառելիքի խշորագույն արտադրողն Է: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկրարաներն ու հրշեջները: Թունավոր նյութերի արտանետում օդ տեղի չի ունեցել, ճշտել Է հեռուստատեսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել