Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով |tert.am|
13:49 - 07 հուլիսի, 2021

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով |tert.am|

tert.am: ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումների վրա, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները իբր կարող են դիտարկել ՀՀ սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակներ և ստորագրել համապատասխան փաստաթուղթ:

«Այս հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում: Իհարկե, կքննարկվի Ղարաբաղը, կքննարկվեն այնտեղ տեղակայված ռուս զինվորականները և ընդհանրապես երկկողմ հարաբերությունները: Բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում», - ասել է Պեսկովը` պատասխանելով տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել