Գարեգին Բ-ն ցավակցել է Համայն Ռուսիո Պատրիարքին Կամչատկայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
15:30 - 07 հուլիսի, 2021

Գարեգին Բ-ն ցավակցել է Համայն Ռուսիո Պատրիարքին Կամչատկայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին՝ հուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 
 
«Նորին Սրբությունը Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին փոխանցել է Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հայ ժողովրդի վշտակցությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալ Տիրոջը երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել ողբերգության հետևանքով զոհվածների հոգիները»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել