Թուրքիայի F-16 ինքնաթիռները ժամանել են Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը միանալու |tert.am|
14:00 - 09 հուլիսի, 2021

Թուրքիայի F-16 ինքնաթիռները ժամանել են Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը միանալու |tert.am|

tert.am: Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4 հատ F-16 ինքնաթիռները ժամանել են Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Բալթյան տարածաշրջանի օդային տարածքը հսկելու նպատակով, հայտնում է Ahval թերթը։

Ավիացիան 80 հոգուց բաղկացած անձնակազմի հետ տեղակայվելու է Լեհաստանի հյուսիսային Մալբորկ ավիաբազայում։ Նույն առաքելության շրջանակում իսպանական և իտալական կործանիչները տեղակայվելու են նաև Լիտվայում և Էստոնիայում։

Այս առնչությամբ ՆԱՏՕ-ից հայտնել են, որ զորքերի տեղակայումը ցույց է տվել դաշինքի անդամների միջև «համերաշխությունն ու համախմբվածությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել