Զախարովան «լիբերալ սուտ» է որակել Մոսկվայում թալիբների հետ Լավրովի հանդիպման մասին տեղեկությունը |tert.am|
18:22 - 10 հուլիսի, 2021

Զախարովան «լիբերալ սուտ» է որակել Մոսկվայում թալիբների հետ Լավրովի հանդիպման մասին տեղեկությունը |tert.am|

tert.am: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը չի հանդիպել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ  վերջիններիս Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»:

«Դեռ որքա՞ն կարող են մեր «լիբերալներն»  ու անանունները  ստել այն մասին, որ «Լավրովը բանակցություններ է վարում թալիբների հետ Մոսկվայում»: Ինչո՞ւ ոչ հաքերների հետ: Ինչո՞ւ ոչ Մարսի վրա: Արդյունավետ է ախր»,- գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում:

Նա պարզաբանել է, որ տարածվող լուսանկարը, որում պատկերված են Լավրովը և «Թալիբանի» ներկայացուցիչները, արվել է 2019 թվականին: Նրա խոսքերով` նկարն արվել է Ռուսաստանի և Աֆղանստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնություն են ժամանել Աֆղանստանի տարբեր քաղաքական և հասարակական շարժումների ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակներում Լավրովը կարճ զրույց է ունեցել Թալիբանի պատվիրակության հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել