Հադրութում հայտնաբերվել է ևս երեք աճյուն․ ԱԻՊԾ
18:58 - 10 հուլիսի, 2021

Հադրութում հայտնաբերվել է ևս երեք աճյուն․ ԱԻՊԾ

Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի (ռազմագործողության մասնակից կամավոր, պահեստազորային) աճյուն։ Հայտնում է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ մամուլի պատասխանատու Հունան Թադեվոսյանը։

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1604 աճյուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել