Հայկ Կոնջորյանը՝ խմբակցության ղեկավարի թեկնածու․ ինչ է քննարկվել ՔՊ վարչության անդամների և պատգամավորի թեկնածուների հետ հանդիպմանը |1lurer.am|
19:08 - 10 հուլիսի, 2021

Հայկ Կոնջորյանը՝ խմբակցության ղեկավարի թեկնածու․ ինչ է քննարկվել ՔՊ վարչության անդամների և պատգամավորի թեկնածուների հետ հանդիպմանը |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր վարչության անդամները հանդիպել են նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հետ: 1.5 ժամ տևած քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը և հավաքի մասնակիցներն աշխատանքային հարցերի են անդրադարձել, խոսել նաև կադրային նոր փոփոխությունների մասին:

Հանդիպումից հետո «Լուրերի» թղթակիցը հետաքրքրվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը: 

Մակունցի խոսքով՝ քննարկվել են 8-րդ գումարման Ազգային ժողովին վերաբերող ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային հարցեր:

«Պետք է տեղեկացնեմ, որ խմբակցությունում պատգամավորների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ վարչությունն առաջադրել է խմբակցության ղեկավարի թեկնածու՝ Հայկ Կոնջորյանին և խմբակցության քարտուղարի թեկնածու՝ Նազելի Բաղդասարյանին»,- հայտնել է Լիլիթ Մակունցը:

Շարունակությունը՝ 1lurer.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել