Բաքվում 13 հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությունը հետաձգվել է մինչև հուլիսի 26-ը |tert.am|
12:27 - 12 հուլիսի, 2021

Բաքվում 13 հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությունը հետաձգվել է մինչև հուլիսի 26-ը |tert.am|

tert.am: Բաքվում հետաձգվել է հայ ռազմագերիների նկատմամբ դատավարության հերթական նիստը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատալսումը հետաձգվել է մեղադրյալների փաստաբաններից մեկի չներկայանալու պատճառով:

Նիստը կայանալու է հուլիսի 26-ին: 

Հայ ռազմագերիներին Բաքվում դատում են «ահաբեկչության», «զենքի անօրինական պահման և տեղափոխման», «կազմակերպության կամ անհատ անձանց վրա հարձակման» և «Ադրբեջանի սահմանի անօրինական հատման» մասին հոդվածներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել