«Ցանկացած բռնություն հարկադրանք է, բայց ցանկացած հարկադրանք բռնություն չէ», մուրճի ցուցադրումը բռնություն չէ, միգուցե կարող է վերաբերել հարկադրանքին․ Դատախազության ներկայացուցիչ |tert.am|
14:40 - 12 հուլիսի, 2021

«Ցանկացած բռնություն հարկադրանք է, բայց ցանկացած հարկադրանք բռնություն չէ», մուրճի ցուցադրումը բռնություն չէ, միգուցե կարող է վերաբերել հարկադրանքին․ Դատախազության ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Դիմումատուները շեշտադրել են մեկ քաղաքական ուժի ղեկավարի կողմից նախընտրկան քարոզարշավի ընթացքում առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու վերաբերյալ փաստարկներ։ Շատ լավ հասկանալով, որ այս դատարանում քրեական հետապնդման մարմինների կողմից կայացված որոշումների իրավաչափության հարց չի քննարկվելու, բայց, այդուհանդերձ, կա հարցի հանրային ընկալման խնդիր, և ուզում եմ մանրամասնել, որ հանրության մոտ տպավորություն չստեղծվի, որ քրեական հետապնդման մարմինները թաքնվում են իրենց իսկ կայացրած որոշումների հետևում։ Այս մասին Սահմանադրական դատարանում 4 քաղաքական ուժերի կողմից ԱԺ արտահերթ ընտրությունների վիճարկման դիմումների քննության նիստի ընթացքում հայտարարեց Դատախազության ներկայացուիչ Կարեն Բիշարյանը։

Նա ընդգծեց՝ միջազգային չափանիշներ կան, որոնք պետք է հաշվի առնել՝ գնահատելու համար, թե արդյո՞ք արտահայտված խոսքը գտնվում է ազատ խոսքի պաշտպանության տիրույթում, այն քաղաքական խո՞սք է, թե՞ ոչ, և, ի վերջո, արդյո՞ք այն հրահրում է բռնություն, թե՞ ոչ։

«Դիմումատուները շռայլորեն օգտագործել են «բռնության կոչ» եզրույթը, դատարանին ներկայացրել են հայտարարություննների՝ հենց քրեաիրավական նշանակություն ունենալու հանգամանքը, բայց չպետք է մոռանալ, որ եթե նույնիսկ բարձր դատարանի առջև բարձրացվում է հարկադրանք կիրառելու անխուսափելիության մասին հայտարարություն, ցանկացած հարկադրանք չէ, որ բռնություն է։ Գոյություն ունի մի պարզ բացատրություն՝ «ցանկացած բռնություն հարկադրանք է, բայց ցանկացած հարկադրանք բռնություն չէ», հետևաբար, եթե խոսք է հնչեցվում իրավական հարկադրանքի մասին, այդ պարագայում չի կարող խոսք լինել բռնության մասին»,-ասաց Բիշարյանը, ապա անդրադարձավ դիմումատուների՝ ՔՊ ղեկավարի կողմից հնչեցված հայտարարությունների մասին դիտարկումներին։

«Քննարկման առարկա դարձված բոլոր հայտարարություններում, որոնք հնչեցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, «կարմիր թելի» նման անցել է հետևյալ գաղափարը՝ «մուրճի դիտարկումը սիմվոլ է, և այս ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել