ՍԴ դիմումները ծավալուն են, բայց հիմնվում են մտավախությունների և ենթադրությունների վրա․ Վլադիմիր Վարդանյան |azatutyun.am|
16:17 - 12 հուլիսի, 2021

ՍԴ դիմումները ծավալուն են, բայց հիմնվում են մտավախությունների և ենթադրությունների վրա․ Վլադիմիր Վարդանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Այո, զանգվածային իրավախախտումները հիմք են ընտրությունները չեղարկելու համար, այո, վարչական ռեսուրսի համակարգված օգտագործումը և լայնածավալ օգտագործումը հիմք է ընտրությունները անվավեր ճանաչելու համար, այո, որոշ դրվագներ, որոնք համակարգային բնույթ են կրում, հիմք են ընտրությունները անվավեր ճանաչելու համար, բայց ես այդպես էլ չտեսա կոնկրետ փաստեր, որոնք վկայում էին այդպիսի լայնածավալ, մեծամասշտաբ և սիստեմատիկ խախտումների մասին», - հայտարարեց յոթերորդ գումարման Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Սահմանադրական դատարանում ներկայումս քննվող՝ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը շեշտեց․ - «Դիմումները թեև բավականին ծավալուն են, բայց, այդուհանդերձ, դրանք հիմնվում են մտավախությունների և ենթադրությունների վրա։ Այ, օրինակ, ասում են՝ «տեսեք, այ էս քանակի անձնագրեր սարքը չի կարողացել կարդալ», և սա հիմք է տալիս ենթադրելու, որ սա կարող էր հենց այն ձայների թիվը կազմել, որը իշխանությունը, ըստ էության, փորձել է յուրացնել»։

Ապա Վարդանյանը մանրամասնեց․ - «Եթե տրամաբանական իրավական տեսանկյունից նայենք, իհարկե, ես որևիցե կերպ չեմ ուզում Սահմանադրական դատարանի որոշումը կանխորոշեմ, բայց որտեղի՞ց այդ տվյալները ընդդիմության ներկայացուցիչների մոտ։ Նախ, ճիշտ չի խոսել ընդդիմության մասին, ճիշտ է խոսել դիմումատուների մասին, որոնք չորս քաղաքական ուժեր ներկայացրել էին։ Այդ տվյալները, ըստ էության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է հրապարակել։ Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ ինչ-որ ուժը ցանկանար այդ մեխանիզմը օգտագործել՝ այլ անձնագրեր, և այլն, և այլն, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես այդ թիվը չէր հրապարակի։ Երկրորդը՝ եթե մենք տեսնենք համակարգը 2017 թվականից առայսօր, թե ինչքան է չկարդացվող անձնագրերի թիվը նվազել, ապա կտեսնենք, որ մենք շատ հստակ պրոպորցիա ունենք, որ այդ թիվը նվազում է, և ենթադրաբար մոտ ապագայում նման խնդիրներ չենք ունենա կամ շատ սակավաթիվ կունենանք»։

Բայց, նշեց պատգամավորը, «տեխնիկան շատ դեպքերում տալիս է իր անհասկանալի արդյունքները»։ «Ես Բուլղարիայում ընտրությունների դիտարկման եմ մասնակցել ընդամենը ամիս-ամիսուկես առաջ, էլեկտրոնային քվեարկության համակարգը շարքից դուրս եկավ որոշ տեղերում, և խնդիրը այն է, որ հակաքովիդային միջոցառումների ընթացքում պարբերաբար անհրաժեշտություն էր առաջանում ամեն ընտրողից հետո հատուկ նյութով սրբել այդ սարքերը, և տեխնիկան՝ խոնավություն, սպիրտային լուծույթ և այլն, շատ դեպքերում շարքից դուրս էր գալիս։

Շարունակությունը՝ azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել