«Հայաստան» դաշինքը պահանջում է, որ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի մանդատները չգերազանցեն 3/5-ը |hetq.am|
13:26 - 13 հուլիսի, 2021

«Հայաստան» դաշինքը պահանջում է, որ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի մանդատները չգերազանցեն 3/5-ը |hetq.am|

hetq.am: «Հայաստան» դաշինքը պահանջում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ունեցող խմբակցությանը տրվող մանդատները սահմանափակվեն պատգամավորական ընդհանուր մանդատների թվի մինչև 3/5-ով (երեք հինգերորդ)։ Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացրած պահանջներից մեկի՝ մանդատների բաշխման նոր կարգ սահմանելու հիմքում հենց այս պնդումն է դրված։ 

Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումների քննությանը դատավոր Վահե Գրիգորյանը հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանին, թե ինչու պետք է մինչ 3/5-ը դիտարկվի այն առավելագույն չափը, որ ժողովրդի ընտրությամբ ստացած որևէ քաղաքական ուժ զբաղեցնի հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը։ 

Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ 2016 թվականի ընտրական օրենսգիրքը չէր ընդունվել միայն մեկ ուժի կամքով, այլ՝ լայն կոնսոլիդացիայի և համաձայնության արդյունքում։ Նրա խոսքով՝ սահմանադիրը ցանկացել էր, որ 2015 թվականից հետո սահմանադրական օրենքները ընդունվեն ոչ թե մեկ ուժի կամքի արտահայտմամբ, այլ կոնսոլիդացիայիբ ձևով, զսպումների և հակակշիռների իրացման ձևով։ 

Արամ Վարդևանյանը մի քանի օրինակ նշեց․ «2022թ․ նոր դատախազ պետք է ընտրվի․ սահմանադիրն ուզել է, որ գլխավոր դատախազը չլինի մեկ ուժի կողմից նշանակված, սահմանադիրն ուզել է, որ գլխավոր դատախազն ունենա նման անկախություն։ Սահմանադիրն ուզել է, որ ԿԸՀ անդամները չընտրվեն մեկ ուժի կողմից, այլ ընտրվեն կոնսոլիդացիայի արդյունքում։ Մարդու իրավունքները պաշտպանն ընտրվի կոնսոլիդացիայի արդյունքում, այլ ոչ թե մեկ ուժի կամքի արտահայտությամբ։ Սահմանադիրը ուզել է, որ հենց ՍԴ դատավորները ևս ընտրվեն ոչ թե մեկ ուժի որոշմամբ, այլ մի քանի ուժերի, որովհետև 3/5-ը ընդդիմադիրների ուժն ու դերը բարձրացնելու համար է եղել՝ դրանով իսկ երաշխավորելով ժողովրդավարության սկզբունքի դասական իրացումը»։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել