Երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն
09:08 - 15 հուլիսի, 2021

Երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն

Մատաղիսում երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացավ ևս 7-ով։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1611 աճյուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել