ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |armenpress.am|
16:38 - 15 հուլիսի,2021

ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին (լիազորությունները կասեցված են) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության քննարկումը:

Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, քանի որ նա արձակուրդում է, նիստին ներկայացել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:

ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանն ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց, քանի որ քաղաքացիական գործերից մեկով իրենք հանդիսանում են դատավարության հակառակ կողմեր:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել կայքերից մեկում հրապարակված հարցազրույցը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որտեղ նա խոսել էր Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշման մասին:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել