Թուրքիան մտադիր է շարունակել աջակցություն ցույց տալ Աֆղանստանին. Էրդողան |tert.am|
09:29 - 16 հուլիսի, 2021

Թուրքիան մտադիր է շարունակել աջակցություն ցույց տալ Աֆղանստանին. Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիան հակված է շարունակել աջակցություն ցույց տալ Աֆղանստանին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Նրանք, ովքեր իրավունքներն ու արդարությունը պահպանելու մեր կոչերը քաղաքական երկերեսանիություն են համարում, չէին կարող հասկանալ, որ մենք դարձել ենք ճնշվածների ձայնը, հույսն ու շնչառությունը: Մենք մեր ընկերներին և հարևաններին էլ մաղթում ենք այն, ինչը ինքներս մեզ համար կցանկանանք: Մենք դա արել ենք Սիրիայում, արել ենք Լիբիայում և Ղարաբաղում: Հուսամ՝ առաջիկայում կկարողանանք աջակցել Աֆղանստանում և այլ երկրներում գտնվող մեր եղբայրերին նույն արդարացի դիրքորոշմամբ: Հունիսի 15-ն այդ ձգտման խորհրդանիշն է»,- ասել է Էրդողանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել