ՍԴ-ն ժամը 21։00-ին կհրապարակի ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի վերաբերյալ որոշումը
19:56 - 17 հուլիսի, 2021

ՍԴ-ն ժամը 21։00-ին կհրապարակի ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի վերաբերյալ որոշումը

Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ին ժամը 21։00-ին կհրապարակի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի վերաբերյալ որոշումը։ Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը կհրապարակվի 2021 թվականի հուլիսի 17-ին, ժ.21:00-ին դռնբաց նիստում»,- գրել է Թովմասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել