Ավստրիայում գրանցվել է ջրհեղեղի հետևանքով առաջին զոհը |tert.am|
12:59 - 19 հուլիսի, 2021

Ավստրիայում գրանցվել է ջրհեղեղի հետևանքով առաջին զոհը |tert.am|

tert.am: Ավստրիայում հորդառար անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով մարդ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական wetter.at տեղեկատվական պորտալին։

Ի սկզբանե տեղեկություն է տարածվել այն մասին, որ անհայտ կորել է մի մարդ, որն ընկել է Զալահ գետը։ Ավելի ուշ, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մարդու մարմինը։

Հայտնի է, որ Արևմտյան Եվրոպայում տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել նաև Ավստրիայի Զալցբուրգ նահանգի Հալլեյն քաղաքում։ Կանխատեսումների համաձայն՝ երկուշաբթի եղանակային իրավիճակը Ավստրիայում կկայունանա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել