Ուկրաինայի նախագահը Վաշինգտոնում կհանդիպի Ջո Բայդենի հետ |armenpress.am|
21:51 - 21 հուլիսի, 2021

Ուկրաինայի նախագահը Վաշինգտոնում կհանդիպի Ջո Բայդենի հետ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը օգոստոսի 30-ին Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Պսակին՝ իր տարածած հայտարարության մեջ:

«Նախագահ Բայդենն անհամբերությամբ է սպասում օգոստոսի 30-ին՝ Սպիտակ տանը ողջունելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս այցը կհաստատի ԱՄՆ աներեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև մեր սերտ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում»,- հայտարարել է Պսակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել