ԱՆԻՖ-ը և «Մասդար»-ը պլանավորում են Հայաստանում ևս մեկ 200 Մվտ հզորությամբ արևային կայանի կառուցման առաջարկ անել |armenpress.am|
09:57 - 23 հուլիսի, 2021

ԱՆԻՖ-ը և «Մասդար»-ը պլանավորում են Հայաստանում ևս մեկ 200 Մվտ հզորությամբ արևային կայանի կառուցման առաջարկ անել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդը (ԱՆԻՖ) և արաբական «Մասդար» ընկերությունը պլանավորում են աշնանն առաջարկել Դաշտադեմում և Թալինում 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցմանը զուգահեռ նույն հզորությամբ ևս մեկ կայանի ներդրում: Այս մասին ասաց Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը:

«Մենք՝ «Մասդար»-ի և ԱՆԻՖ-ի թիմը, աշնանը ևս 200 Մվտ-ի կառուցման առաջարկ ենք ներկայացնելու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Դա ամենայն հավանականությամբ կլինի էլ ավելի էժան սակագնով, քան այս պայմանագրով է ֆիքսվել  (նկատի ունի Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում կառուցվելիք 200 Մվտ հզորությամբ կայանի պայմանագիրը-խմբ.)»,-ասաց Փափազյանն ու պարզաբանեց՝ այսինքն 2.99 ցենտից էժան:

Ֆոնդի տնօրենը հիշեցրեց, որ փոփոխություններ են արվել Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում: «Եթե օրենքը նախկինում շատ բարդ էր, և իմ անձնական կարծիքով թափանցիկ պատ էր հանդիսանում ՀՀ-ում այս ֆորմատով ներդրումներ անելու համար, ապա վերջերս ընդունված փոփոխությունները հնարավորություն են տալիս երկկողմանի բանակցություններով այս մասշտաբի ծրագրեր իրականացնել»,-ասաց Փափազյանը:

Նոր 200 Մվտ հզորությամբ կայանի տեղն արդեն պլանավորել են, այն կլինի Արագածոտնից ոչ հեռու։

Ավելին՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել