Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել շիրակցի 13 գերու համար |hetq.am|
13:58 - 23 հուլիսի, 2021

Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել շիրակցի 13 գերու համար |hetq.am|

hetq.am: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 23-ին շարունակվել է շիրակցի գերիների հերթական խմբի շինծու գործով դատավարությունը։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ Մեղադրյալի աթոռին են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արմեն Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդարյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը, որոնց Բաքուն մեղադրում է իբր ահաբեկչական հարձակումների և այլ հանցագործությունների մեջ։

Հուլիսի 23-ի նիստի ընթացքում հրապարակվել են քրեական շինծու գործի նյութերը, իսկ այնուհետ հայտարարվել է դատական գործընթացի ավարտի մասին։ Դատախազը պահանջել է 13 գերուց յուրաքանչյուրին դատապարտել 7 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրելուց հետո նրանց արտաքսել Ադրբեջանից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել