Արման Դիլանյանը հանդիպել է Մարտինա Շմիդտի եւ Թամարա Բարբակաձեի հետ
16:33 - 23 հուլիսի, 2021

Արման Դիլանյանը հանդիպել է Մարտինա Շմիդտի եւ Թամարա Բարբակաձեի հետ

2021 թվականի հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեի հետ:

ՍԴ-ի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը տեղեկացնում է, որ շնորհավորելով գրասենյակի ղեկավարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ Սահմանադրական դատարանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությունը կշարունակի արդյունավետորեն զարգանալ:

Մարտինա Շմիդտն իր հերթին կարևորել է իրավունքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում գործընկերության հետագա ամրապնդումը և նոր համատեղ ծրագրերի իրագործումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել