Հնդկաստանում հեղեղումների ու սողանքների զոհ է դարձել 125 մարդ |1lurer.am|
17:33 - 24 հուլիսի, 2021

Հնդկաստանում հեղեղումների ու սողանքների զոհ է դարձել 125 մարդ |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի արևմտյան Մահարաշտա նահանգում առատ տեղումները համատարած հեղեղումների ու սողանքների պատճառ են դարձել՝ փոխանցում է Al Jazeera-ն:

Տարերային աղետի հետևանքով բազմաթիվ ավերածություններ են եղել՝ դառնալով տասնյակ բնակիչների մահվան պատճառ:

Տարբեր լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ բնական աղետի զոհերի թիվը տատանվում է 76-125-ը: Կան բազմաթիվ վիրավորներ ու անհետ կորածներ:

Աղետի գոտում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց ներգրավված են ցամաքային, ծովային և օդային ուժերը: Տարհանվել են տասնյակ հազարավոր բնակիչներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել