Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին
 |1lurer.am|
19:31 - 24 հուլիսի, 2021

Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին |1lurer.am|

1lurer.am: Ավստրալիայի արտգործնախարար, սենատոր Մարիս Փեյնը պաշտոնապես արձագանքել է Ավստրալիայի հայ համայնքի նախաձեռնած՝ Արցախի անկախությունը ճանաչելու խնդրագրին: 3164 ստորագրություն հավաքած այս խնդրագիրը Ներկայացուցիչների պալատին ներկայացվել է 2021-ի փետրվարի 15-ին:

Ի պատասխան խնդրագրին, որում Ավստրալիայի դաշնային կառավարությանը կոչ է արվում «ճանաչել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի ինքնորոշման հիմնարար իրավունքը», արտգործնախարար Մարիս Փեյնը վերահաստատել է կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին ու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ առաջնորդվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր երեք սկզբունքներով, ներառյալ՝ «մարդկանց հավասար իրավունքներն ու ինքնորոշումը»:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել