Աշնան առաջին կեսին ունենք կորոնավիրուսի նոր ալիքի գալու վտանգ․ Անահիտ Ավանեսյան
13:44 - 26 հուլիսի, 2021

Աշնան առաջին կեսին ունենք կորոնավիրուսի նոր ալիքի գալու վտանգ․ Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսային հիվանդության թվերի աճ ունենք։ Աճը կտրուկ չէ, բավականին աստիճանական է, բայց, այնումենայնիվ,  հասկանում ենք, որ առաջիկայում՝ հատկապես աշնան առաջին կեսին ունենք նոր ալիքի գալու վտանգ։ Այս մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակառուցված ախտորոշիչ բաժանմունքի բացման ընթացքում լրագրողներին ասաց Առողջապահության նախարարի պաշտոնաակատար Անահիտ Ավանեսյանը։


«Ինչ վերաբերվում է «դելտա» շտամին, նշեմ, որ այս պահին սեկվենավորած օրինակ դեռ չունենք, բայց միանշանակ այն Հայաստանում էլ շրջանառվում է։ Ինչու՞։ Որովհետև մենք ունենք բաց օդային սահմաններ և՛ Ռուսաստանի և՛ Վրաստանի հետ, որտեղ  հայտնաբերված է, և եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը հիմա մեծամասնություն է կազմում։ 


Ավանեսյանի խոսքով՝ առողջապահական համակարգը շարունակում է շատ լարված աշխատել և սպասարկել բոլոր հիվանդներին։ «Մենք, իհարկե, ամեն ինչ անելու ենք և՛ մեր տեղեկատվական արշավի, և՛ պրոցեսները ավելի դյուրին դարձնելու առումով, որ բնակչության 40-50%-ը պատվաստվի, և մենք ավելի անվտանգ միջավայրում լինենք։ Սա շատ կարևոր հանգամանք է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել