Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա. Լուկաշենկոն` ադրբեջանցի դեսպանի հրաժեշտի արարողությանը   |tert.am|
15:59 - 26 հուլիսի, 2021

Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա. Լուկաշենկոն` ադրբեջանցի դեսպանի հրաժեշտի արարողությանը |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երախտագիտություն է հայտնել ադրբեջանական կողմին երկիր նավթ մատակարարելու համար` անկախ արևմտյան երկրների հակազեցությանը: Ինչպես հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը, այս մասին Լուկաշենկոն հայտնել է Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը` նվիրված երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտին:

Լուկաշենկոն վստահեցրել է, որ Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա: «Մենք պատրաստ ենք իրագործել այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջան վերջերս կատարած այցի ժամանակ»,- ասել է բելառուս ղեկավարը: 

«Հիմնականում Ադրբեջանի և ձեր նախագահի դիրքրոշման շնորհիվ ձեզ հաջողվեց կայունացնել իրավիճակն ու հասնել առկա խնդիրների խաղաղ կարգավորման: Իհարկե, խաղաղության ուղին նոր է սկսում: Ե՛վ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդն արժանի է հանգիստ, խաղաղ կյանքի»,- ընդգծել է բելառուս առաջնորդը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել