Շոյգուն և Կարապետյանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր. ԶԼՄ |tert.am|
19:21 - 26 հուլիսի, 2021

Շոյգուն և Կարապետյանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր. ԶԼՄ |tert.am|

tert.am: Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ՊՆ-ին:

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-նշել են գերատեսչությունում՝ չնշելով այլ մանրամասներ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել