«Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Հայաստան» դաշինքը այսօր ԿԸՀ-ից վերցրել են մանդատները. «Պատիվ ունեմ»-ը դեռ չի վերցրել |armtimes.com|
19:40 - 26 հուլիսի, 2021

«Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Հայաստան» դաշինքը այսօր ԿԸՀ-ից վերցրել են մանդատները. «Պատիվ ունեմ»-ը դեռ չի վերցրել |armtimes.com|

armtimes.com: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այսօր ԿԸՀ-ից ստացել են իրենց պատգամավորական մանդատները: ՀԺ-ի հարցին ի պատասխան այդ մասին տեղեկացրել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Վերջինս նշել է, որ այս անգամ որեւէ հանդիսավոր միջոցառում չեն կազմակերպել մանդատաները հանձնելու համար, կուսակցությունների լիազոր ներկայացուցիչներին խնդրել են մոտենալ ԿԸՀ եւ վերցնել դրանք:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը եւ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր  ներկայացուցիչ Վահագն Մատինյանը ներկայացել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ վերցրել են իրենց կուսակցության եւ դաշինքի պատգամավորների մանդատները: Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ վաղն է ներկայանալու ԿԸՀ՝ վկայականները վերցնելու համար»,- ասել է Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել