68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին՝ հունիս ամսվա փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է
20:04 - 26 հուլիսի, 2021

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին՝ հունիս ամսվա փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ Արցախում 4 ամիս ժամկետով 68,000 դրամ սոցիալական աջակցության ծրագրի վերջին ամսվա՝ հունիսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է։
 
Աջակցությունը դեռևս չստացած քաղաքացիների քարտային հաշիվներին դրամական փոխանցումները հասանելի կլինեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։
 
Հիշեցնենք, որ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության կողմից 4 ամիս ժամկետով տրվել է սոցիալական աջակցություն՝ ամսական 68,000 դրամի չափով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել