Տիկնիկային թատրոնի տնօրենը դրական է գնահատում պատվաստվելու դեպքում խրախուսական միջոցառումների անցկացումը |armenpress.am|
21:08 - 26 հուլիսի, 2021

Տիկնիկային թատրոնի տնօրենը դրական է գնահատում պատվաստվելու դեպքում խրախուսական միջոցառումների անցկացումը |armenpress.am|

armenpress.am: Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը դրական է գնահատում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ պատվաստվողների թիվը մեծացնելու նպատակով խրախուսական ծրագրերի մշակումը:

ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ Հայաստանում պատվաստվողների թիվը մեծացնելու համար գերատեսչությունը նոր խրախուսական ծրագրեր է մշակել: Նա ընդգծել էր, որ հետաքրքիր գործիքակազմ են մտածել՝ ուշադրությունն ուղղելով դեպի մշակույթ և շուտով վիճակահանությամբ պատվաստվողները կունենան թատրոնների, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր, որովհետև կարծում են, որ հանրային տեղեկատվությունը բարձրացնելու համար պետք է խրախուսական նմանատիպ միջոցառումներ ևս տեղի ունենան:

«Համավարակի դեմ պայքարելու իրական տարբերակը պատվաստումն է և նման ձևով մարդկանց խրախուսելը շատ դրական եմ համարում: Առհասարակ քաղաքացիներին խրախուսելը լավ տարբերակ է, արտասահմանում էլ նման քայլեր անում են: Առողջապահության նախարարությունից թատրոնի տոմսերի ձեռք բերման վերաբերյալ մեզ դեռևս չեն դիմել, սակայն կարծում եմ, որ առաջիկայում կասեն, թե ինչ մեխանիզմով է այդ ամենն իրականացվելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Բաբայանը և հավելել, որ անձամբ ինքն արդեն պատվաստվել է և ճիշտ է համարում այդ քայլը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել