Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը, ինչպես նաև չուղևորվել Արցախ՝ պայմանավորված է զինված հակամարտությամբ |tert.am|
12:02 - 27 հուլիսի, 2021

Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը, ինչպես նաև չուղևորվել Արցախ՝ պայմանավորված է զինված հակամարտությամբ |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին կոչ է անում COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը։ Այս մասին նշված է hուլիսի 26-ին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։

Դրա համաձայն՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները COVID-19-ի պատճառով Հայաստանի համար ճանապարհորդների առողջության 3-րդ մակարդակի ծանուցում են հրապարակել, ինչը վկայում է երկրում COVID-19 բարձր մակարդակը:

Բացի այդ, Պետդեպարտամենտը հաղորդագրության մեջ իր քաղաքացիներին կոչ է անում չուղևորվել Լեռնային Ղարաբաղ, ինչը պայմանավորված է զինված հակամարտությամբ:

«ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարության աշխատակիցները սահմանափակված են այնտեղ ճանապարհորդելու հարցում», - նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել