Տոկիոյում կորոնավիրուսով վարակման ռեկորդային քանակությամբ դեպքեր են հայտնաբերել մեկ օրում |armenpress.am|
13:21 - 27 հուլիսի, 2021

Տոկիոյում կորոնավիրուսով վարակման ռեկորդային քանակությամբ դեպքեր են հայտնաբերել մեկ օրում |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի իշխանությունները, որտեղ այս պահին տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը, անցած օրը հայտնաբերել են նոր կորնավիրուսով վարակման 2 848 դեպք, ինչը համապատասխան ցուցանիշի ռեկորդ Է դարձել: Այդ մասին Է վկայում հուլիսի 27-ին Տոկիոյի վարչակազմի հրապարակած վիճակագրությունը:

Ճապոնիայի մայրաքաղաքում նախորդ առավելագույնն արձանագրվել Է հունվարի 7-ին՝ ախտահարման 2 520 դեպք: Մինչդեռ մեկ շաբաթ առաջ տարածաշրջանում հաստատվել Էին սոսկ 1 387 վարակումներ: Բացի դրանից, Տոկիոյի 82 բնակիչ այս պահին գտնվում Է ախտահարումից հետո ծանր վիճակում:

Վերջին անգամ ծանր ախտանշերով 80 վարակվածներ մայրաքաղաքի հիվանդանոցներում եղել են մայիսի 18-ին:

Տոկիոյում հուլիսի 12-ից գործում Է արտակարգ դրության ռեժիմ՝ մայրաքաղաքի պրեֆեկտուրայում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում Է, մասնավորապես, ալկոհոլի վաճառքի արգելում հասարակական սննդի հաստատություններում եւ զանգվածային միջոցառումներ հանդիսականների մուտքի սահմանափակում: Այդ պատճառով Ճապոնիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերը հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը տեղի են ունենում առանց հանդիսականների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել