«Պատիվ ունեմ» դաշինքը ԱԺ առաջին նիստում առաջարկելու է ստեղծել Արցախի հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով․ Վանեցյան
17:27 - 27 հուլիսի, 2021

«Պատիվ ունեմ» դաշինքը ԱԺ առաջին նիստում առաջարկելու է ստեղծել Արցախի հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքի էջում գրել է․

«Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։

«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել