Մեկնարկել են Ասկերանի Իվանյան համայնքի հարակից տարածքում բնակելի տների շինաշխատանքները
18:35 - 27 հուլիսի, 2021

Մեկնարկել են Ասկերանի Իվանյան համայնքի հարակից տարածքում բնակելի տների շինաշխատանքները

Մեկնարկել են ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի հարակից տարածքում բնակելի տների շինաշխատանքները։ Այս մասին հայտնել է ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը։
 
Ընդհանուր առմամբ կառուցվելու են 4 սենյականոց 90 առանձնատուն։ Տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 16,5 հա է, հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
Ներկա դրությամբ իրականացվում է հիմքերի տեղադրման համար նախապատրաստական` հողային աշխատանքներ։
Աշխատանքներն իրականացվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Возможно, это изображение (на открытом воздухе)
Возможно, это изображение (на открытом воздухе)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել