Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Բաքուն Մոսկվայի միջնորդությամբ համաձայն է դադարեցնել կրակը ժամը 10:00-ից
11:37 - 28 հուլիսի, 2021

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Բաքուն Մոսկվայի միջնորդությամբ համաձայն է դադարեցնել կրակը ժամը 10:00-ից

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանը համաձայնել է Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը սահմանագծին՝ սկսած Երևանի ժամանակով 10:00-ից՝ միաժամանակ կրակը չդադարեցնելու համար մեղադրելով ՀՀ-ին։ 

«Չնայած դրան, հայկական կողմը շարունակում է սրել իրավիճակը և կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Նշենք՝ ՀՀ ԱԳՆ-ից եւ ՀՀ ՊՆ-ից կրակի դադարեցման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել