Կորոնավիրուսի չորրորդ ալիքն արդեն ընդգրկել է Ֆրանսիայի ողջ տարածքը |armenpress.am|
19:38 - 28 հուլիսի, 2021

Կորոնավիրուսի չորրորդ ալիքն արդեն ընդգրկել է Ֆրանսիայի ողջ տարածքը |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքն ընդգրկում է Ֆրանսիայի բոլոր շրջանները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:

«Երկրում սանիտարական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Համավարակի չորրորդ ալիքը տարածվել է Ֆրանսիայի ողջ տարածքում»,- հայտնել է Ատալը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի բոլոր շրջաններն այժմ հիվանդության տարածման արագության տեսանկյունից գտնվում են կարմիր գոտում:

Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ կա ակնհայտ տարբերություն նախորդ ալիքների և նոր դեպքերի շրջանում հոսպիտալացվողների քանակի միջև: Ատալի խոսքով՝ դա հնարավոր է եղել բնակչության շրջանում զանգվածային պատվաստումների շնորհիվ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել