Ռիքերը Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել սահմանին լարվածության կապակցությամբ |azatutyun.am|
09:43 - 29 հուլիսի,2021

Ռիքերը Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել սահմանին լարվածության կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության կապակցությամբ: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն այդ մասին ասել է երեկ` Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է պաշտոնական Բաքուն:

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում ներկայումս տիրող իրավիճակը, ինչպես նաև եռակող ձևաչափով` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Ջեյհուն Բայրամովը վերստին հայկական կողմին է մեղադրել ու պնդել, թե Բաքուն շահագրգռված չէ լարվածության աճով և հանձնառու է բոլոր հարցերը կարգավորել քաղաքական ու դիվանագիտական մեթոդներով:

Ամերիկյան կողմը զրույցի մասին տեղեկություն դեռ չի հաղորդել, Բաքուն էլ չի հստակեցնում` ում նախաձեռնությամբ է այն կայացել:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել