Երեկ վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը մնում է ծայրահեղ ծանր․ Անահիտ Ավանեսյան
13:54 - 29 հուլիսի, 2021

Երեկ վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը մնում է ծայրահեղ ծանր․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ երեկ հյուսիս-արևելյան սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 5 զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

«Անընդհատ կապի մեջ ենք մեր ՊՆ գործընկերների հետ, և նրանք այս պահին գտնվում ենք հոսպիտալում, առողջական վիճակի հետ կապված անընդհատ տեղեկատվութան փոխանակում է լինում։ Մեր մասնագետները քաղաքացիական իրենց գործընկերների հետ ևս բժշկական առումով անընդհատ կապի մեջ են և մաքսիամալ ապահովվում է այն, ինչ անհրաժեշտ է»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել