Կրեմլն Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններից միավորված թյուրքական բանակ ստեղծելու ծրագրերի մասին որևէ հայտարարություն չի լսել. Պեսկով |tert.am|
15:59 - 29 հուլիսի, 2021

Կրեմլն Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններից միավորված թյուրքական բանակ ստեղծելու ծրագրերի մասին որևէ հայտարարություն չի լսել. Պեսկով |tert.am|

tert.am: Կրեմլն Ադրբեջանի և Թուրքիայի գործադիր իշխանություններից միավորված թյուրքական բանակ ստեղծելու ծրագրերի մասին որևէ հայտարարություն չի լսել: Այս մասին  հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք տեղյակ չենք գործադիր իշխանության, Թուրքիայի նախագահի կամ Ադրբեջանի նախագահի որևէ հայտարարության վերաբերյալ», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան անհանգստացած է Անկարայի և Բաքվի ՝ միասնական թյուրքական բանակ ստեղծելու հնարավորությունից:

«Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմանի կապեր, սա նրանց ինքնիշխան գործն է, կարևոր է, որ դա ի վնաս տարածաշրջանի կայունության և կանխատեսելիության մթնոլորտի չլինի, այս առումով մենք կանոնավոր շփումներ ունենք ինչպես թուրք, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ»,-նշել է Պեսկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել